Արցախից Թունիս. Սիրուշոն խոսել է իր նոր ճանապարհորդության մասին և լուսանկարներ հրապարակել

Երգչուհի Սիրուշոն մեկնել է Թունիս, որտեղ ծանոթացել է տեղի մշակույթին: Նա լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում։

«Թունիսում է գտնվում նաև հայտնի Կարթագենը։ Հատկապես պատմության սիրահարների համար սա շատ յուրահատուկ քաղաք է: Մեզ ցույց տվեցին և պատմեցին տեղի մշակույթի և տեսարժան վայրերի մասին»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:

Երգչուհին նաև ասել է, որ գործով մեկնել է Թունիս և հրապարակել է մի քանի վառ լուսանկար: Դատելով դրանցից՝ նա գնացել է Հյուսիսային Աֆրիկա իր Pregomesh ապրանքանիշի հետ կապված գործով:

Ավելի վաղ Սիրուշոն արձակուրդն ընտանիքի ու ընկերների հետ անցկացնում էր Արցախում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sirusho (@sirushoofficial)

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sirusho (@sirushoofficial)