Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռան` Հարրիի կնոջը՝ Մեգան Մարքլին, մեղադրել են Եղիսաբեթ II-ի նկատմամբ ծաղրական վերաբերմունքի մեջ։ Դա նկատել է թագավորական կենսագիր Անժելա Լևին՝ դիտելով արքայազն Հարրիի կնոջ տեսաուղերձը։
Տեսահոլովակը հայտնվել է Սասեքսի դուքսերի բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքում։ Կադրերում Մեգան Մարքլը ցուցադրում է անգլիական ավանդական թեյախմությունը։ Թագավորական կենսագրին բարկացրել է այն, ոոր Մեգանի զրուցակիցը ներկայացել է գլխարկով ու ձեռնոցով։ Բացի այդ, նրանք զրույցի ընթացքում տարօրինակ բաժակներով են թեյ խմել։ Փորձագետն իր կարծիքը հրապարակել է Twitter-ում։ Նրա խոսքով՝ Մեգանը ծաղրել է բրիտանական միապետական ավանդույթները։
Anyone else think that Meghan and her friend Melissa McCartney were mocking the Queen in the birthday video? Both holding old fashioned cup and saucer like Meg used in her blog after 1st meeting with queen. Melissa sipping from the cup wearing fancy hat and gloves?
— Angela Levin (@angelalevin1) August 5, 2021
«Ուրիշ որևէ մեկն է՞լ է տեսնում, որ Մեգանը և նրա ընկերուհին՝ Մելիսա Մաքքարթին, ծաղրում են թագուհուն: Երկուսն էլ հին մոդայիկ բաժակներով են, մեկն էլ կրում է գլխարկ և ձեռնոցներ», – դիմել է նա հանրությանը։
Օգտատերերի մեծ մասը համաձայնել է կենսագրի պնդման հետ։