Լավագույն սննդակարգն ընդամենը 2 շաբաթում մինչև 18 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

Սննդաբանների խոսքով՝ գոյություն ունեն նիհարելու բազմաթիվ մեթոդներ, սակայն դրանցից ոչ բոլորն են բավական արդյունավետ լինում: Այնուամենայնիվ կա մի մեթոդ, որը թույլ է տալիս ընդամենը երկու շաբաթում ազատվել մինչև 18 կգ ավելորդ քաշից:

Սպիտակուցներով ու բանջարեղենով հարուստ սննդակարգն իրականում շատ խիստ է, սակայն անչափ արդյունավետ: Այն լավագույն միջոցներից է կարճ ժամանակահատվածում ավելորդ քաշից ազատվելու և կազմվածքը կարգի բերելու համար:

Սննդակարգը ենթադրում է սննդի ընդունում յուրաքանչյուր երեք ժամը մեկ: Ընդ որում, օրվա վերջում հարկավոր է անպայման մի բաժակ կեֆիր խմել: Սակայն այս սննդակարգն ունի մի առանձնահատկություն. ուտել կարել է այնքան, որքան տեղավորվում է ձեռքի մեջ:

Միևնույն ժամանակ այս դիետային հետևելու դեպքում սննդակարգից հարկավոր է ամբողջությամբ բացառել աղն ու շաքարը: Թույլատրվող մթերքի շարքում են խաշած հավկիթը, մեղրը, վարունգը, հավի կրծքամիսն ու խաշած ձուկը:

«Կարելի է ուտել նաև կանաչեղեն և անպայման կաթնաշոռ: Սննդամթերքի նշված տեսակները բոլորն էլ ունեն ցածր կալորիականություն և շատ արագ յուրացվում են: Ամենակարևոր կանոնն այն է, որ այս սննդակարգին կարելի է հետևել առավելագույնը 2 շաբաթ, սակայն անգամ այս կարճ ժամանակահատվածը բավական կլինի մինչև 18 կգ ավելորդ քաշից ազատվելու համար: Սննդակարգին ավելի երկար հետևելը կարող է հանգեցնել հյուծման», – նշում են փորձագետները:

Հարկ է հիշել, որ ցանկացած դիետա վնասակար է օրգանիզմի համար, սակայն հաճախ կանայք պատրաստ են որոշ զոհողությունների գնալ ցանկալի արդյունքին հասնելու համար: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են նախապատվությունը տալ այս սննդակարգին, որը համեմատաբար շատ ավելի անվնաս է օրգանիզնի համար:

Այս սննդակարգը նույնպես կարող է կողմնակի բարդություններ առաջացնել, որոնց թվում են քրոնիկ հիվանդությունների սրումը, աշխատունակության անկումը, զարկերակային ճնշման բարձրացումն ու բացասական ազդեցությունը մարդու հոգեհուզական վիճակի վրա: Սակայն անգամ այս դեպքում այն շատ ավելի անվնաս է, քան մյուս սննդակարգերը, որոնք կարող են լուրջ խնդիրների պատճառ դառնալ:

Սպիտակուցներով ու բանջարեղենով հարուստ սննդակարգը կարող է բացասական ազդեցություն ունենալ միայն քրոնիկ հիվանդությունների դեպքում, ուստի նման խանգարումների առկայության դեպքում, հարկավոր է անպայման նախապես խորհրդակցել բժիշկ-սննդաբանի հետ, այլապես հետևանքները կարող են շատ լուրջ լինել: