«Բոլորը կարող են դավաճանել քեզ». Լիլիթ Բասյանի նոր լուսանկարն ու անկեղծ գրառումը

Սննդաբան Լիլիթ Բասյանը բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջերում։ Սննդաբանը կիսվում է ոչ միայն անձնական լուսանկարներով և գրառումներով, այլև հաճախ հանդես է գալիս օգտակար խորհուրդներով։

Լիլիթն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․

«Շատերը քեզ չեն հասկանա և պետք էլ չէ…
Շատերը կդատապարտեն քեզ, բայց հենց իրենք կլինեն դատապարտելի:
Շատերը քեզ կքննադատեն, բայց գնա առաջ և մի հանձնվիր։
Մի լսիր, թե ինչ են խոսում, լսիր միայն քո սրտին։
Բոլորը կարող են դավաճանել քեզ, միայն դու ինքդ չես դավաճանի քեզ
Դու ես քո մոլորակը։
Հիշիր, որ երբեք չես կարող վերաշարադրել օրդ և րոպեդ։ Երբեք մի վատնիր ժամանակդ։ Գնահատիր ինքդ քեզ և քո կյանքը»։