«Յուրաքանչյուրս նիհարել ենք 6 կգ». Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպես են նիհարել ինքն ու ամուսինը

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հաճախ է քաշի ավելացում ունենում, հետո սկսում է նիհարել սննդակարգերի, մարզումների միջոցով։ Ավելորդ քաշից ազատվելու համար Գոհարը դիմել է նաև վիրահատական միջամտության։

Դիմահարդարն Ինստագրամի իր էջում տեսանյութ է  հրապարակել ամուսնու հետ և նշել, որ երկուսն էլ նիհարել են։

«-12 կգ երկուսիս համար, յուրաքանչյուրս նիհարել ենք 6 կգ»,- գրել է Գոհարն ու հետաքրքրվել հետևորդներից՝ արդյոք արդյունքը նկատելի է։

«Սթորի» բաժնում Գոհարը ցույց է տվել, որ այս շրջանում իրենք և՛ սննդակարգ են պահում, և՛ մարզվում են։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)