«Ընկերություն, որն արդեն 30 տարեկան է»․ նոր լուսանկարներ Մոնտենեգրոյում КВН-ի տղաների համատեղ հանգստից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՈւՀԱ «Նոր հայեր» թիմի տղաներն առ այսօր գրեթե ամեն տարի հանգստի են մեկնում միմյանց հետ, թեև ՈւՀԱ–ից ավելի քան 25 տարի է անցել։  Այս անգամ նրանք Մոնտենեգրոյում են, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ են հրապարակում։

Այս հարցում ամենից ակտիվը Մենչն է՝ Արմեն Պետրոսյանը։ Լուսաանկարներից մեկը, որում նաև Արթուր Ջանիբեկյանն է, նա մակագրել է․ «Ընկերություն, որն արդեն 30 տարեկան է»։

Նրանց համատեղ հանգստի ավանդույթը ձևավորվել է մոտ 10 տարի։ Այս անգամ տղաների հետ չէ Գարիկ Մարտիրոսյանը։