«Տղերքիցս ամենաընկերը». Գոռ Հակոբյանը շնորհավորել է միջնեկ որդու տարեդարձը

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է միջնեկ որդու` Ֆելիքսի լուսանկարը և ծնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ:

«Այսօր իմ տղուկիս ծնունդն է: Տղերքիցս ամենաընկերը: Շնորհավոր 7 ամյակդ, իմ Ֆելո»,- հրապարակված լուսանկարին կից գրել է դերասանը:

Հավելենք, որ Գոռ Հակոբյանը և կինը՝ Հրուշ Մնոյանը, միասին դաստիարակում են իրենց երեք որդիներին՝ Վարդանին, Ֆելիքսին և փոքրիկ Ռիչարդին: