Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը դիզայներ է դարձել

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, որոշել է նոր մասնագիտություն յուրացնել՝ հագուստի դիզայն։ Տատյանան, ստանալով դիզայներ Աննա Զաբելինայի և նկարիչ Նիկիտա Լուկյանովի աջակցությունը, ամառային զգեստների հավաքածու է ներկայացրել։ Այդ մասին հումորիստի սիրելին պատմել է Ինստագրամյան էջում։

«Այսօր ռուսական շուկայում շատ քիչ են հեղինակային, զրոյից ստեղծված, չփոխառված գաղափարները»,- նշել է Տատյանա Բրուխունովան։

Երկրպագուներին զարմացրել է Եվգենի Պետրոսյանի սիրելիի նոր հետաքրքրությունը։ Սակայն շատ երկրպագուներ հետաքրքրվել են, թե Բրուխունովան ինչից է ոգեշնչվել հեղինակային զգեստը ստեղծելիս։ «Լավ տեսք ունի», «Պաշտում եմ նամ իրեր։ Պարզապես կախարդիչ գեղեցկություն»,- գրել են նրանք։

Սակայն որոշ օգտատերերի զայրացրել է բամբակյա հագուստի գինը։ Երկրպագուների հայտարարությամբ՝ Տատյանա Բրուխունովան հեղինակային զգեստը վաճառում է անհավատալի բարձր գումարով՝ 27 հազար ռուբլիով։

Ըստ ստուգված տեղեկատվության՝ հայտնի հումորիստի կնոջ՝ դիզայներ դառնալու ապագայի մասին ենթադրությունները վաղաժամ են։ Տատյանան ցանկացել է ուշադրություն հրավիրել երիտասարդ, տաղանդավոր դիզայներների հավաքածուի վրա։