«Եթե շատ վիդեոներ ու նկարներ ունենայի, գոնե դրանց միջոցով կփորձեի կարոտս առնել». Սուսաննա Պետրոսյանի հուզիչ գրառումը մայրիկի հիշատակին

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը, որը տարիներ առաջ կորցրել է իր մայրիկին, դստեր հետ տեսանյութ է հրապարակել և մակագրել.

«Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչ լավ կլիներ, եթե ես էլ իմ մայրիկի հետ ունենայի շատ վիդեոներ ու նկարներ, որպեսզի գոնե դրանց միջոցով փորձեի կարոտս առնել… ինչ լավ է, որ մեր բալիկները կունենան այդ հնարավորությունը»։

Երգչուհին 3 տարի առաջ էլ եղբորն էր կորցրել։ Նա իր մխիթարանքը գտնում է իր ընտանիքում։

Սուսաննան և սիրելին 2 բալիկ ունեն։ Օրերս նա հրապարակում էր արել ամուսնու հետ հանդիպման մասին։

«Եկել եմ ասեմ, թե ինչ երջանիկ եմ, որ 11 տարի առաջ հանդիպել եմ նրան։ Իմ ընտանիքն արդեն 5 տարեկան է»,- ընտանեկան լուսանկարին կից գրել էր երգչուհին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Susanna Petrosyan (@susannapetrosyanofficial)