Ո՞ւմ հետ է Իսպանիայում զվարճանում Եգոր Կրիդը

25-ամյա հմայիչ երգիչ Եգոր Կրիդը և 20-ամյա մոդել Ալեսյա Կաֆելնիկովան միասին զվարճանում են Իսպանիայում:
Աղջիկը հայտնի թենիսիստ Եվգենի Կաֆելնիկովի դուստրն է:
Հետևորդներին այս մոդելը հայտնի է որպես ոսկե երիտասարդության շփացած ներկայացուցիչ:
Գեղեցկուհին հաճախ է կիսվում իր ոճային կերպարներով ու հեքիաթային հանգստից լուսանկարներով:

Այն մասին, որ Եգորն ու Ալեսյան միասին զվարճանում են Իսպանիայում, պարզ է դարձել Կրիդի ինստագրամյան էջից:
Երգիչը կիսվել էր Ալեսյայի պարային տեսահոլովակով:
Երկրպագուները կարծում են, որ այսպես Կրիդը ցանկանում է մարդկանց ուշադրությունը սևեռել իր կողմ. չէ՞ որ Տիմատիի հետ համագործակցությունը դադարեցնելուց հետո նրա երկրպագուների թիվը խիստ կրճատվել է: