Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը ներկայում իր արձակուրդն է վայելում Փալմ Սփրինգսում, կրտսեր որդու՝ Փսալմի հետ լուսանկարներ է հրապարակել:
Դրանցում բազմազավակ մայրիկը գրկել է տղային ու համբուրում է նրան: Քարդաշյանը կրում է մարզահագուստ:
40-ամյա աստղը լուսանկարները մակագրել է. «Նախկինում նման սեր չէի տեսել»:
Նշենք, որ Քարդաշյանն ու նրա նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթն ունեն չորս երեխա: