Հրաչ Մուրադյանն առաջին անգամ լուսանկար է հրապարակել կնոջ հետ

Հաղորդավար Հրաչ Մուրդայանն առաջին անգամ ընտենեկան ջերմ լուսանկար է հրապարակել կնոջ՝ պրոդյուսեր Անաշե Խոդավերդիի հետ։ Զույգը սպասում է առաջնեկի ծնունդին։

«Դու երջանիկ ես այն ժամանակ, երբ բառերն ավելորդ են…»,- հրապարակումը մեկնաբանլ է հաղորդավարը, որը սովորաբար նախընտրում է մանրամասներ չհայտնել անձնական կյանքի մասին։

Հաղորդավարի ինստագրամյան հետևորդները հասցրել են բազմաթիվ դրական խոսքեր գրել նրանց․ «Շատ գեղեցիկ զույգ», «երջանիկ եղեք»։

Ի դեպ, ընտանիքում սպասվող համալրման մասին հաղորդավարը հայտնել է մայիսին։ «Երևի չկա ավելի կարևոր փուլ կյանքում, քան այն, երբ դու ես պատճառներից մեկը` այս աշխարհ եկող նոր բնակչի… Բարով գաս այս մոլորակ, որտեղ Քեզ անթիվ բացահայտումներն են սպասվում ու որքան ուրախ կլինի քո պապան երբ զգա, որ դու աշխարհ ես եկել այն ավելի լավը դարձնելու: Ես քեզ արդեն անծայրածիր եմ սիրում», – գրել էր Հրաչ Մուրադյանը։