Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել՝ ինչպես է հանգստանում Միխայիլ Գալուստյանը (տեսանյութ)

Ռուսաստանում բնակվող երկու հայ հումորիստները՝ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը, հանգիստը վայելում են Սոչի քաղաքում։

Instagram-ում հրապարակված տեսագրությունում Գարիկ Մարտիրոսյանը հարցնում է ընկերոջը, թե ինչպես է անցնում նրա առավոտը:

«Ես նախաճաշում եմ, հետո քնում, հետո նորից զարթնում, մի կտոր բան ուտում ու էլի քնում»,- ասում է նա։

Ապա երկուսով շփվում են տեղացիների հետ, համոզում, որ իրենք անձնագրայինի աշխատողներ են։ Իսկ մեկնաբանություններում կատակում են, թե Սոչին ընդհանրապես հին հայկական քաղաք է, հայերից առաջ այնտեղ միայն դինոզավրեր էին ապրում:

Տեսանյութը 150 հազար դիտում ունի և ավելի քան 150 զվարճալի մեկնաբանություն:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)