Սելենա Գոմեսը հայտնվել է Elle ամսագրի շապիկին և խոսել առողջական խնդիրների մասին և ոչ միայն

29-ամյա Սելենա Գոմեսը դարձել է լատինամերիկյան մշակույթին նվիրված ամերիկյան Elle ամսագրի նոր համարի գլխավոր հերոսը: Շապիկին արտիստուհին հայտնվել է Chanel-ի տոտալ տեսքով՝ ռոք ոճով, որը լրացվել է Cartier զարդերով և Giuseppe Zanotti-ի կոշիկներով: Սելենան նաև հարցազրույց է տվել պարբերականին, որտեղ խոսել է իր նախագծերի, առողջության և խոցելիության զգացումների մասին:

Վերջին տարիները Գոմեսի համար մարտահրավեր էին առողջական խնդիրների պատճառով: Լրագրողի հետ հարցազրույցում նա անկեղծորեն խոսել է իր փորձությունների մասին: Երգչուհին հիշել է, թե ինչպես է առաջին անգամ հոգեբանական օգնություն խնդրել 2014 թվականին, երբ նրա մոտ հայտնաբերվել է գայլախտ: Հետագայում խոսակցություններ տարածվեցին, որ իրականում երգչուհին անցել է վերականգնողական կուրս՝ թմրամիջոցների չարաշահման համար:

«Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ էին նրանք իրականում պատկերացնում իմ մասին՝ թմրանյութեր, ալկոհոլ, երեկույթներ: Հաղորդագրությունների բովանդակությունն այնքան զզվելի էր»,- հիշել է Սելենան:

2018-ին Գոմեսի մոտ ախտորոշվել է երկբևեռ խանգարում:

«Երբ իմացա այս մասին, զգացի, որ ուսերիցս մի ծանրություն է ընկնում: Ես կարող էի խորը շունչ քաշել և ասել. «Լավ, դա շատ բան է բացատրում»»,- նշել է Գոմեսը:

Երգչուհին խոսել է նաև սոցիալական ցանցերից հրաժարվելու մասին: 2017-ին նա իր հաշիվների պահպանումը փոխանցել է օգնականին:

«Ես հեռախոսում Instagram չունեմ, այնպես որ գայթակղություն չկա: Ես հանկարծ ստիպված եղա սովորել ինքս ինձ հետ լինել: Դա տհաճ էր, քանի որ նախկինում կարողանում էի ժամերով նայել ուրիշների կյանքին: Ես երկու տարի կարող էի թերթել ինչ-որ մեկի հաշիվը, և հետո հասկացա. «Այո, ես նույնիսկ չեմ ճանաչում այս մարդուն»: Այժմ ես տեղեկատվությունը ստանում եմ ճիշտ ձևով: Երբ ընկերներս խոսելու բան ունեն, զանգում են ինձ և ասում. «Օ, և սա այն է, ինչ ես արել եմ»: Չեն ասում՝ տեսեք կամ տեսե՞լ եք իմ գրառումը»,- ասել է Սելենան:

Համաճարակի ընթացքում Գոմեսին հաջողվել է բացել իր խոհարարական շոու՝ Selena + Chef, քանի որ կարանտինում գտնվող բոլորը տարվել էին խոհարարությամբ և տարբեր բաղադրատոմսերով, և գաղափարը նրան հետաքրքիր է թվացել: