«Հրաշքին սպասելիս»․ հղիության վերջին շրջանում գտնվող Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել․ «Հրաշքին սպասելիս»։

Նա և երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն այս շրջանում սպասում են իրենց առաջնեկին։ Զույգը որդի է ունենալու։

Լիլիթը հղիության վերջին շրջանում է։ Երգչուհին հղիության ամբողջ ընթացքում հետաքրքիր կերպարներ էր ստեղծում` փոխելով մազերի գույնը և ներկայանալով նախ՝ վարդագույն, ապա կապույտ, հետո էլ դեղին գույնի մազերով։

Նշենք, որ Լիլիթն ու Վահրամն ամուսնացել են 2011 թվականի հունիսին և այս տարի նշեցին իրենց համատեղ կյանքի 10-ամյակը։