Ոճաբան Մադոննա Հարությունյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) կիսվել է դստեր գեղեցիկ լուսանկարով ու ատամհատիկի արարողության կադրերով:
Տարիներ առաջ մանկան դիմաց դնում էին տարբեր առարկաներ, և որ առարկային մանուկն առաջինը դիպչեր՝ խորհրդանշելու էր նրա ապագա մասնագիտությունը։ Իսկ հիմա առարկաների փոխարեն փոքրիկի առջև դնում են թղթեր, որոնց վրա գրված են տարբեր մասնագիտություններ:
Մադոննա Հարությունյանի ինստագրամյան հրապարակումից պարզ դարձավ, որ իր դուստրը՝ Անաիսը, ընտրել է երկու մասնագիտություն՝ դերանությունն ու նկարչությունը:
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 23-ին փոքրիկի ծննդյան օրն էր: