Ոչ վաղ հայտնի դարձավ, որ 39-ամյա Բեյոնսեն և նրա 51-ամյա ամուսինը՝ Ջեյ Զին, դարձել են Tiffany & Co հայտնի ոսկերչական ապրանքանիշի դեսպանները: Զույգի մասնակցությամբ նոր գովազդային արշավը իրեն շատ սպասեցնել չի տվել։
Գովազդային արշավի անունը՝ «Սիրո մասին», զույգի համար բավականին խորհրդանշական է ստացվել: Ամուսինները, որոնք ամուսնացած են 13 տարի և ունեն երեք երեխա, մի քանի տարի առաջ մեծ դժվարություններ են ունեցել իրենց հարաբերություններում. ռեփերը բազմիցս դավաճանել է իր կնոջը, ինչը երգչուհին շատ մեծ դժվարությամբ է հաղթահարել: Այնուամենայնիվ, նրանց սերը ավելի ուժեղ է գտնվել, և զույգին հաջողվել է փրկել ամուսնությունը:
«Մենք բարդ աշխատանք ենք կատարել, անցել ենք թերապիայի բարդ տարիներ: Սիրել միմյանց…»- խոստովանել է երաժիշտը:
Գովազդային արշավում Բեյոնսեն կեցվածք է ընդունել խորհրդանշական դեղին ադամանդե վզնոցով: Նրանից առաջ ընդամենը երեք մարդ է փորձել այս լեգենդար զարդը: Այսպիսով, Օդրի Հեփբերնը դրանով նկարահանվել է «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմի գովազդային կադրերի համար, իսկ Լեդի Գագան այն կրել է 2019 թվականին՝ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ: