«Ընկերուհիներ, առանց որոնց կյանք չկա»․ Նարե Գևորգյանի հրապարակումը Մարինկա Խաչատրյանի հետ

Երգչուհի Նարե Գևորգյանը լուսանկարներ է հրապարակել դերասանուհի Մարինկա Խաչատրյանի հետ և առաջարկել հետևորդներին նշել այն ընկերուհիներին, առանց որոնց կյանք չունեն։

Նարեն հրապարակմանը կից նշել է նաև երգչուհի Լենա Ղազարյանին, որը չկա լուսանկարներում, քանի որ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ի պատասխան՝ Մարինկան գրել է․ «Իմ սիրտ», Լենան էլ սրտիկներ է շռայլել։

Հավելենք, որ երգչուհիներն ու դերասանուհին մտերմացել են 2016 թվականին: Նրանք հաճախ են նշում, որ միմյանց մեջ գնահատում են անկեղծությունը: