«Հաղթահարել եմ հաճախ գիշերները լաց լինելով». Անիտա Այվազյանը՝ իր և Արոնյանի հարաբերությունների վերաբերյալ բացասական արձագանքների մասին

Աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, Ինստագրամի իր էջի Stories բաժնում  պատասխանել է հետևորդների հարցերին, որոնք եղել են բազմազան, սակայն հիմնականում առնչվել են անձնական կյանքին:

Անիտայի հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե ինչպես է հաղթահարել իր և Արոնյանի հարաբերությունների մասին բացասական արձագանքը: Անիտան խոստովանել է, որ այդ գործում մեծ է եղել Լևոնի աջակցությունը:

«Հաղթահարել եմ հաճախ գիշերները լաց լինելով, արվեստի միջոցով, շատ դեպքերում գրքեր կարդալով, երգելով, մեդիտացիայով զբաղվելով, բնությանը մոտ լինելով եւ փորձելով հասկանալ ու ընդունել նաեւ այն մարդկանց, որոնք ինձ չեն սիրում: Ամենակարևորը՝ Լևոնի՝ ինձ ուժ տալու շնորհիվ ու բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ բարի ու անկեղծ նամակներ էին գրում, կամ պարզապես փողոցում մոտենում ու գրկում էին ինձ»,- նշել է շախմատիստի ընկերուհին: