Հայ հայտնի զույգերից միշտ տարբերվող ու ռոմանտիկ Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանն այսօր նշում են իրենց ամուսնության մեկ տարին:
Գեղեցկուհի Աննան ինստագրամյան էջում հրապարակել է իր և Դավիթի հարսանեկան արարողությունից լուսանկար:
«Մեկ տարի միասին»,- լուսանկարին կից նշել է Աննան:
Հիշեցնենք, որ համատեղ կյանքի առաջին տարին կոչվում է «Չթե հարսանիք»:
Անվանումը բացատրվում է նրանով, որ ամուսնական մեկ տարվա ընթացքում զույգերն արդեն հասցրել են ծանոթանալ կենցաղային մանրուքների հետ, արդեն անցել են որոշակի փորձություններ, սովորել են դրանք հաղթահարել միասին:
Հաճախ առաջին տարեդարձի ժամանակ բացվում է հարսանեկան շամպայններից մեկը: Հայաստանում, ավելի հաճախ, պահում են հարսանեկան կոնյակ կամ գինի, որը բացվում է ընտանիքի առաջին ծննդյան օրը: