«6-ից առաջ ու հետո չուտես, հաստատ կնիհարես». Լիանա Վանոյանի զվարճալի տեսանյութը

Դերասանուհի Լիանա Վանոյանը Ինստագրամի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է բոլոր այն մարդկանց, որոնք իրեն խորհուրդ են տալիս նիհարել, որպեսզի ավելի «գեղեցիկ» լինի։

Լիանան շեշտում է, որ նա ոչ մեկից խորհուրդ չի հարցնում, բայց դա մարդկանց չի խանգարում կարծիք հայտնել իր քաշի մասին։

«Լսի, որ մի քիչ նիհարես ավելի սիրուն կլինես», «Ասե՞մ ինչ անես, սոդայաջուր խմի», «1 շիշ քացախ քաշի գլուխդ, 2 օրից դառնաս 0 կգ», «8 ամիս մենակ ջուր պետք ա խմես, ուտելիք չպետք ա գնա բերանդ»,«Լսի ամենալավ տարբերակը քո անունով մատաղ անելն ա, միանգամից չոփ ես դառնում»,«Պետք ա 6-ից հետո չուտես ու 6-ից առաջ, այսինքն` մինչև 6-ը ու 6-ից հետո, հաստատ կնիհարես»,- կատակել է դերասանուհին։

Նա շեշտել է, որ իրեն խորհուրդ տալն այդ մարդկանց գործն է։

Նշենք, որ Լիանա Վանոյանը լինելով մասնագիտությամբ դերասանուհի, հանրության շրջանում հայտնի դարձավ շատ կարճ ժամանակահատվածում «Ինստագրամ» սոցիալական ցանցի միջոցով։ Լիանան կարճ, հումորային  հոլովակներ էր նկարահանում, որոնցում խոսում էր հանրությանը հետաքրքրող ամենատարբեր թեմաներից։

Կարճ ժամանակ անց դերասանուհին առաջարկ ստացավ հեռուստատեսային նախագծերում նկարահանվելու համար, որը սիրով ընդունեց։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Liana_Vanoyan_ (@liana_vanoyan_)