«Հաճախ չգիտակցելով մենք նեղացնում ենք իրենց զգացմունքները»․ Լիլիթ Մուրադյանն՝ առաջնեկի դաստիարակության մասին

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ Անդրեայի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրում Լիլիթն ու դուստրը ջերմ գրկախառնված են։ Հրապարկմանը կից Լիլիթը կիսվել է առաջնեկին ուշադրություն դարձնելու և չանտեսելու իր մտքերով։

«Ուզում եմ անպայման խոսել տան մեծի մասին, առաջնեկի, շատ կարևոր թեմա է իմ կարծիքով, քանի որ հաճախ, անգամ չնկատելով, չգիտակցելով մենք նեղացնում ենք իրենց զգացմունքները։

Խոսքեր որոնք հնչում են օրվա մեջ տասնյակ անգամներ «զգույշ, կամաց, մի արա, հետո, ժամանակ չունեմ, մենակ խաղա, մի աղմկիր, մի թափիր, դու մեծ ես արդեն, հիմա չեմ կարող», մոռանում ենք, որ անկախ տարիքային տարբերությունից նրանք դեռ երեխա են, և ունեն մեր կարիքը ոչ պակաս փոքրից, ուզում են մեզ հետ շատ ժամանակ անցկացնել, իսկ մենք շարունակ խնդրում ենք իրենց սպասել, ես փորձում եմ հիմա ավելի ուշադիր լինել Անդրեայի նկատմամբ քան երբևէ, թող երկու րոպե բղավի Միքայելը, բայց Անդրեայի հարցն անպատասխան չմնա, փորձում եմ ավելի շատ լսել իր հարցերը, ավելի շատ ժամանակ անցկացնեմ իր հետ»,- գրել է հաղորդավարուհին։