«Ցավը կորստի ոչ մի գրամ չի պակասել»․ Սարգիս Գրիգորյանի հուզիչ գրառումը մոր մասին

Դերասան Սարգիս Գրիգորյանն ինստագրամյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում խոսել է մորը կորցնելու ու առանց նրա ապրելու մասին։

«Մամ ջան արդեն 11 տարի է ինչ դու միայն իմ մտքերում ու երազներում ես: Ես շարունակում եմ Քեզ կարոտել ամեն օր, իսկ ցավը կորստի այս տարիների ընթացքում ոչ մի գրամ չի պակասել: Իմ մամ, իմ մայրիկ, իմ մաքուր հոգի ու սիրտ անսահման»,- տեսանյութին կից գրել է Սարգիս Գրիգորյանը։

Հավելենք, որ դերասանն ընտանիքի հետ միասին բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от SARGIS GRIGORYAN (@sargis_grigoryan_official)