Գուրգեն Դաբաղյանի և կնոջ ջերմ գրկախառնությունն ու լուսանկարները

Երգիչ Գուրգեն Դաբաղյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ Իննայի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրն արվել է երգչի վերջին տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Լուսանկարում զույգը ջերմ գրկախառնված է։

Հրապարակմանը կից Գուրգեն Դաբաղյանը հետևորդներից հետաքրքրվել է՝ արդյոք հավանել են նրա նոր երգն ու տեսահոլովակը։ Հետևորդներն էլ իրենց հերթին բազում դրական խոսքեր են հղել զույգին․ «Դուք ծնվել եք միմյանց համար»։

Հավելենք, որ երգիչն ու իր կինը՝ Իննան, ամուսնացել են 2019 թվականին։ Զույգը մեկ դուստ ունի՝ փոքրիկ Շուշաննան, ով նախորդ ամիս դարձել է մեկ տարեկան։