«Աշխարհը գեղեցիկ է մարդկանցով, նրանք են լցնում ու տաքացնում մեր սիրտը, նրանք նստում են խորը մեր գիտակցության մեջ ու ներազդում նույնիսկ մեր ընտրության վրա: Գեղեցիկի ընկալումը օդից չի գալիս, դա էլ աշխատանք է, ինչպես որ հարաբերության կառուցումը, ընկերությունը կամ խմբակային գործունեությունը:
Իմ կյանքում ամենասիրուն երևույթը ինձ հանդիպած մարդիկ են. բացառիկ, հիացնող, անկրկնելի: Նոր ժամանակներում դժվար են ասում Շնորհակալություն, բայց ես չեմ կարող չասել:
Շնորհակալ եմ ԲՈԼՈՐ այն մարդկանց, որոնք դարձել են բանալի` հետաքրքիր պահերի, կյանքի յուրօրինակ դատողությունների ու գեղեցիկի ընկալման զարգացման համար:
Նրանք իմ Տիեզերքի վառ աստղերն են: Աշխարհում սիրուն տեղերը շատ են, բայց որոշները դրոշմվում են մեր հիշողության մեջ ու մեր սրտում առհավետ»,- կիսվել է իր մտքերով Նազենին:
«Ճանապարհները` ոլոր կամ ալիքոտ, ինձ օրոր են ասում ու տանում միշտ դեպի մի նոր աշխարհ… Առավոտն էլ ճանապարհ է. ամեն օրը` մի նոր կյանքի նվերվ»,- լուսանկարին կից նշել է հաղորդավարուհին: