«Կախարդական յուրահատուկ համ և հոտ ունի ամառը»․ Տաթևիկ Ադումյանի լուսանկարը Եգիպտոսից

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Եգիպտոսում՝ իր հանգստի ժամանակ։

«Հաճախ եմ մտածում, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե միշտ ամառ լիներ… Կախարդական յուրահատուկ համ և հոտ ունի ամառը, քամու պես թեթև, արևի շողերով լի, հոգին ջերմացնող։ Ամառվա հանդեպ սերն է շատերիս օգնում հաղթահարել ձմեռը՝ սպասումով, որ շուտով կրկին ամառ է լինելու»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին։

Հավելենք, որ Տաթևիկ Ադումյանն այս շրջանում նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում։