Ծնվել է Հրաչ Մուրադյանի և Անաշե Խոդավերդիի առաջնեկը (լուսանկար)

Ծնվել է հաղորդավար Հրաչ Մուրդայանի և կնոջ՝ պրոդյուսեր Անաշե Խոդավերդիի առաջնեկը։ Այս մասին հաղորդավարը հայտնել է Ինստագրամի իր էջում։

Միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Հրաչը բռնել է նորածին դստեր ձեռքը, իսկ հրապարակմանը կից գրել է․ «Միա Մուրադյան 23.08.21»։

Նշենք, որ ընտանիքում սպասվող համալրման մասին հաղորդավարը հայտնել է մայիսին։ «Երևի չկա ավելի կարևոր փուլ կյանքում, քան այն, երբ դու ես պատճառներից մեկը` այս աշխարհ եկող նոր բնակչի… Բարով գաս այս մոլորակ, որտեղ քեզ անթիվ բացահայտումներն են սպասվում ու որքան ուրախ կլինի քո պապան երբ զգա, որ դու աշխարհ ես եկել այն ավելի լավը դարձնելու: Ես քեզ արդեն անծայրածիր եմ սիրում»,- ավելի վաղ գրել էր Հրաչ Մուրադյանը։