Նուրբ ու եթերային. Վարդան հիացրել է երկրպագուներին

Պարուհի Վարդան հաճախ է թարմացնում իր ինստագրամյան էջը՝ հիացնելով երկրպագուներին նրբագեղ ու ոճային կերպարներով:

«Մի երազանքի պատմություն: Ոչ մի անհնարին բան գոյություն չունի:
Եվ մինչ անհավատները քմծիծաղ են տալիս՝ կարդալով նման կարծիքներ, իմ գործընկերներն ու երկրագնդի վրա հազարավոր կանայք հասնում են իրենց նպատակներին՝ նոր ռեկորդներ են սահմանում սպորտում, հաղթահարում են լուրջ հիվանդություններ, հիմնում են սեփական բիզնեսը, ստեղծում են բրենդ, որը համաշխարհային ճանաչում է ստանում»,- իր լուսանկարին կից գրառում է կատարել Վարդան՝ հավելելով, որ նոր ծրագրեր ունի իր բրենդի հետ կապված:
Նա նաև խորհուրդ է տվել բոլոին մեկնել հանգստի և կտրվել առօրյա հոգսերից, որովհետև դա օգնում է մտածել առավել արդյունավետ:


Գեղեցկուհին պատրաստվում է ուրախացնել իր հետևորդներին նոր ֆոտոշարքով: Իր էջում նա կիսվել է՝ ինչպես են ացնում նկարահանումները՝ հրապարակելով կադրեր:
Պարուհու նուրբ ու եթերային կերպարը հիացրել է բոլոր երկրպագուներին, ովքեր անհամբեր սպասում են Վարդայի գայթակղիչ լուսանկարներին: