«Ցավդ տանեմ, поздравляю тебя». Ֆիլիպ Կիրկորովի ու Դիմա Բիլանի ջերմ շնորհավորանքը՝ Սարո Գևորգյանին (տեսանյութեր)

Երեկ երգիչ Սարո Գևորգյանը հաղթանակ տոնեց «Նոր Ալիք 2021»-ում: Երգիչը շարունակում է շնորհավորանքներ և բարեմաղթանքներ լսել ոչ միայն հետևորդներից և ընկերներից, այլև՝ ժյուրիի անդամներից: Սարոն Ինստագրամի իր էջի Stories բաժնում տեսանյութեր է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ռուսական շոու-բիզնեսի հայտնի արտիստներ Դիմա Բիլանն ու Ֆիլիպ Կիրկորովը շնորհավորում մեր երգչին:

«Ազնիվ խոսք, հիասքանչ ես երգել»,- նշում է Բիլանը, իսկ Ֆիլիպ Կիրկորովը հայ մասնակցին դիմել է հենց հայերենով՝ «Ցավդ տանեմ»,- այնուհետև ռուսերենով շարունակել՝ «շնորհավորում եմ»:

Ի դեպ, Կիրկորովը Հայաստանի ներկայացուցչով տպավորված է եղել դեռևս առաջին և երկրորդ մրցութային օրերի նրա կատարումներից հետո: Մրցութային երկրորդ օրվա հաղթանակից հետո Սարոն Ինստագրամում հրապարակում էր արել, որի ներքո ռուսական էստրադայի արքան մեկնաբանություն էր թողել՝ «Հաջողություն քեզ»:

Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը «Նոր Ալիք» մրցույթում հաղթել է 267 միավորով: Երգիչը մրցույթի առաջատարն է եղել՝ սկսած մրցութային առաջին համերգից: