Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն իր հետևորդների հետ կիսվել է, թե ինչպես է ազատվել հղիության ընթացքում ավելացած ավելորդ քաշից, որը կազմել է 15 կգ։
Հաղորդավարուհին պատմել է, որ 15 կգ-ից ազատվելը հեշտ և միանգամից չի ստացվել, սակայն ի վերջո հաջողվել է 65 կգ-ից դառնալ 50 կգ։
«Վերջին ամիսների ընթացքում ինձ ամենահաճախ տրվող հարցերից է «Ինչպե՞ս նիհարեցիր»-ը։ Իրականում, այո նիհարեցի, բայց ոչ այնքան արագ որքան ձեզ է թվում, իսկ արդեն անցյալ դարձած 15կգ-ից բաժանվեցի երեք փուլով։ Առաջին 5կգ-ը ծննդաբերությունից օրեր անց արդեն գնացել էին։ Հետո սկսվեց ստատիկ, ավել քաշով ապրելու շրջան, որը շատ վախեցնող էր»,– գրել է նա ու պատմել, որ այդ շրջանում սննդակարգ է պահել, որի արդյունքում կորցրել է մոտ 2 կգ, հետո անցել է առողջ սննդակարգի և նիհարել ևս 4-5կգ։
«Հետո մեր կյանք եկավ անկանխատեսելի և չարաբաստիկ COVID-ը, ինչը շատ անհարմարություններ բերեց։ Բայց մի կողմից այն, կարծես թե, օգտակար էր՝ ևս 2կգ գնացին այդ դժվար օրերի ընթացքում։ Եվս 1կգ անսպասելի նիհարեցի վերջին 10 օրերի ընթացքում, միգուցե դա կապված է կոլագեն ընդունելու հետ։ Այս ամենի արդյունքում ես այժմ մոտ 50 կգ եմ, ինչին հասել եմ մոտ կես տարվա ընթացքում»,– գրել է նա, ապա հավելել, որ վերջին 2 ամսվա ընթացքում կոնկրետ դիետա չի պահում, բայց փորձում եմ հետևել որոշ կանենների։
Դրանք են՝ երեկոյան ժամերին չսնվել, քաղցր օգտագործել մինչև ցերեկվա ժամը 2-ը, չչարաշահել տապակաները։
««Փորձում եմ», որովհետև, երբեմն, այս կետերը խախտվում են և դա նույնպես նորմալ է։
Ամբողջ ընթացքում, որպես մարզումներ սիրող մարդ փորձել եմ միշտ մարզվել, բայց հաստատ գիտեմ, որ համաձայն եք, որ երկու երեխայի և անձնական, աշխատանքային ու տնային գործերի հետ դա հեշտ չէ, դադարները շատ են լինում»,- գրել է հաղորդավարուհին։