Օրեր առաջ լույս աշխարհ է եկել հաղորդավար Հրաչ Մուրդայանի և կնոջ՝ պրոդյուսեր Անաշե Խոդավերդիի առաջնեկը։ Այս մասին հաղորդավարը հայտնել էր իր Ինստագրամում։ Ծնողները դստերը տվել են Միա անունը։
Ինստագրամի իր էջի Stories բաժնում տեղադրված կադրում հաղորդավարը գրկել է դստերը, իսկ հրապարակմանը կից գրել․ «Բարի գալուստ երկիր մոլորակ, դու իմ միակ մոլորակ»։
Նշենք, որ ընտանիքում սպասվող համալրման մասին հաղորդավարը հայտնել է մայիսին։ «Երևի չկա ավելի կարևոր փուլ կյանքում, քան այն, երբ դու ես պատճառներից մեկը` այս աշխարհ եկող նոր բնակչի… Բարով գաս այս մոլորակ, որտեղ Քեզ անթիվ բացահայտումներն են սպասվում ու որքան ուրախ կլինի քո պապան երբ զգա, որ դու աշխարհ ես եկել այն ավելի լավը դարձնելու: Ես քեզ արդեն անծայրածիր եմ սիրում», – գրել էր Հրաչ Մուրադյանը։