Յուրահատուկ մեկօրյա սննդակարգ աղիները մաքրելու և ավելորդ քաշից ազատվելու համար

Ավելորդ քաշից ազատվելու համար գոյություն ունեն տարատեսակ դիետաներ, սակայն դրանք, որպես կանոն, բավական երկարատև են լինում և ոչ միշտ են ցանկալի արդյունքն ապահովում: Միևնույն ժամանակ լինում են դեպքեր, երբ հարկավոր է լինում հնարավորինս արագ ազատվել զգալի ավելորդ քաշից: Նման դեպքերում օգնության են հասնում «էքսպրես» դիետաները, որոնց շնորհիվ կարելի է հասնել ցանկալի արդյունքին անգամ մեկ օրում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման մեկօրյա դիետաներից մեկը, որը ոչ միայն օգնում է նիհարել, այլև մաքրում է աղիները կուտակված շլակներից ու սննդի վնասակար մնացորդներից:

Այս սննդակարգում ներառված հիմնական մթերքն են թարմ հյութերն ու հացի թուրմը, որը պատրաստելու համար հարկավոր է 200 գրամ սև հացը կտրատել, ավելացնել 1 լիտր եռման ջուր, թրմել 10-12 ժամ ու քամել: Բոլոր կանոններին հետևելու դեպքում կարելի է ընդամենը մեկ օրում ազատվել զգալի ավելորդ քաշից, մաքրել աղիներին ու բարելավել առողջական վիճակը:

Մեկօրյա սննդակարգը.

  • Անմիջապես արթնանալուց հետո՝ 1 բաժակ կանաչ թեյ (առանց շաքարավազի):
  • Ժամը 08:00-ին՝ 1 հատ խնձոր և 1 բաժակ հացի թուրմ:
  • Ժամը 09:00-ին՝ 0.5 բաժակ հացի թուրմի և 0.5 բաժակ խաղողի հյութի խառնուրդ, 100 գրամ խաղող:
  • Ժամը 10:00-ին՝ 2 բաժակ կանաչ թեյ (առանց շաքարավազի):
  • Ժամը 11:00-ին՝ 0.5 բաժակ հացի թուրմի և 0.5 բաժակ գազարի հյութի խառնուրդ, 100 գրամ խաղող:
  • Ժամը 12:00-ին՝ 1 բաժակ խաղողի հյութ, 100 գրամ խաղող:
  • Ժամը 15:00-ին՝ 2 բաժակ կանաչ թեյ (առանց շաքարավազի):
  • Ժամը 16:00-ին՝ 0.5 բաժակ հացի թուրմի և 0.5 բաժակ գազարի հյութի խառնուրդ:
  • Ժամը 17:00-ին՝ 1 բաժակ չգազավորված հանքային ջուր:
  • Ժամը 18:00-ին՝ 2-3 հատ քաղցր պղպեղ:
  • Ժամը 19:00-ին՝ 0.5 բաժակ հացի թուրմի և 0.5 բաժակ տանձի կամ խնձորի հյութի խառնուրդ:
  • Քնելուց առաջ՝ 1 բաժակ կանաչ թեյ (առանց շաքարավազի):

Այս մեկօրյա սննդակարգը շատ օգտակար է ու արդյունավետ, սակայն հարկ է հիշել, որ արդյունքը պահպանելու համար հարկավոր է վերանայել սննդակարգը, հրաժարվել վնասակար ու անառողջ մթերքից, լինել ֆիզիկապես ակտիվ ու առհասարակ վարել առողջ կենսակերպ: