Լուսինե Թովմասյանի ընտանեկան հանգիստն ու լուսանկարները Կիպրոսից

Դերասանուհի, հաղորդավարուհի, մոդել Լուսինե Թովմասյանն այս շրջանում իր հանգիստն է վայելում Կիպրոսում, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում սոցցանցերի իր էջերում։ Լուսինեն հանգստի է մեկնել ընտանիքի հետ միասին։

Ինստագրամի իր էջում հաղորդավարուհին հրապարակել է նաև դստեր «ջրային» լուսանկարները, որոնց կից գրել է․ «Երեխաները մեծանում են, և մեր համատեղ ճանապարհորդությունները փոխվում են նրանց հետ: Երեխաների հետ ճանապարհորդելը, իհարկե, այն դասական արձակուրդը չի , որին սովոր եք երեխաների ծնվելուց առաջ ճանապարհորդելիս:Ես վստահ եմ, որ մանուկ հասակից ճանապարհորդող երեխաները դառնում են հանդուրժող և կարեկցող մարդիկ, ովքեր ընդունում են աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա»։

Հավելենք, որ Լուսինե Թովամսյանն ու ամուսինը՝ Արթուր Հովհաննիսյանն ամուսնացել են 2013 թվականին։ Զույգը երկու երեխա ունի՝ Արիանան և Ալեքը։