Քարդաշյան քույրերի սննդակարգը. ո՞րն է Քիմի, Քլոեի և Քորթնիի կազմվածքի գաղտնիքը

Չնայած զբաղվածությանն ու ծանրաբեռնված գրաֆիկին, ամերիկյան «Keeping up with the Kardashians» ռեալիթի-շոուի աստղեր Քարդաշյան քույրերը հատուկ ուշադրություն են դարձնում իրենց ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական առողջությանը։ 40-ամյա Քիմը, 37-ամյա Քլոեն և 42-ամյա Քորթնին հիանալի հասկանում են, որ սթրեսը կարող է բացասաբար անդրադառնալ քաշի և, համապատասխանաբար, կազմվածքի վրա։ Այս մասին գրում է Sputnik Armenia-ն։

Բացի այդ, նրանց համար կարևորագույն նշանակություն ունի լիարժեք քունը, որն առողջ ապրելակերպի անբաժանելի մաս է կազմում և, նրանց խոսքով, որոշիչ ազդեցություն ունի նիհարելու հարցում:

Ֆիթնեսի պարապմունքները նույնպես աստղային քույրերի ռեժիմի կարևոր բաղկացուցիչն են։ Նրանք բոլորն անձնական ֆիթնես-մարզիչներ ունեն և մարզվում են շաբաթը 5 անգամ, երբեմն նույնիսկ օրական երկու անգամ։

Քլոեն հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ֆիզիկական վարժությունները «սթրեսից ազատվելու եղանակ են» և, իհարկե, դրանք իրեն ավելի հմայիչ են դարձնում։

Անկասկած Քարդաշյան քույրերը սննդակարգի իրենց գաղտնիքներն ունեն, որոնք շնորհիվ նրանց հաջողվում է նրբագեղ ու սեքսուալ տեսք ունենալ։

Քիմի նախընտրությունները

Տարիներ շարունակ Քիմը փորձարկում էր մի դիետան մյուս հետևից՝ Ատկինսի սննդակարգից մինչև կետո և բուսական, և իր հետևորդներին պատմել է, թե դրանցից որն ինչպես է ազդել իր կազմվածքի վրա։ Նրա խոսքով՝ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչպես է ձեր մարմինն արձագանքում սննդին, որն ուտում եք։ Կիմը խոստովանել է, որ կյանքում շատ տարբեր դիետաներ է փորձել, բայց արդյունքում հասկացել է, որ ամենակարևորը սեփական օրգանիզմին ականջ դնելն է և ինքդ քեզ սովամահ չանելը։

Մի անգամ Քիմն իր հետևորդներին ցույց էր տվել իր կատարյալ նախաճաշի տարբերակներից մեկը․ վարսակի շիլա և վեգան-նրբերշիկներ։ «Վեգան-տակոն իմ սիրելի ուտելիքն է ճաշին։ Աղցանները նույնպես լավ բան են»,-գրել էր Քիմը։

Քլոեի գաղտնիքները

Հետևորդներին Քլոեն մի անգամ պատմել էր, որ իր համար շատ կարևոր է օրվա ընթացքում բավականաչափ ջուր օգտագործելը։ Բայց որպեսզի այն ավելի հաճելի և համեղ լինի, նա ջրին ավելացնում է կոճապղպեղ, անանուխի տերևներ, վարունգ, ինչպես նաև կիտրոնի, նարնջի կամ թուրինջի շերտեր։

Քորթնիի գեղեցկության բաղադրատոմսը

Քորթնին նրբագեղ կազմվածքի իր գաղտնիքն ունի․ նա իր օրը չի պատկերացնում առանց թեյի, որը խմում է մեծ քանակությամբ։ Մի անգամ սոցիալական ցանցերից մեկի իր էջում նա գրել էր․ «Կանաչ թեյը դարերից եկած բուսական ու ամենաթարմ էլեքսիրն է»։

Իսկ նախաճաշին Քորթնին գերադասում է ավոկադոյով և արմավով (մեղրի փոխարեն) սննդարար սմուզի։ Այդպիսի նախաճաշը հարուստ է բջջանյութով և նպաստում է նիհարելուն։