Սպիտակ տան նախկին խոհարարը կիսվել է առողջ նախաճաշի գաղտնիքներով

Սպիտակ տան նախկին խոհարար Անդրե Ռաշը, որը պատրաստել է Ամերիկայի նախագահներ Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշի, Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի համար, կիսվել է առողջ և թեթև նախաճաշի գաղտնիքներով. հաղորդում է Insider-ը:

Նախաճաշը «ստեղծում է տրամադրության և օրվա ընթացքի երանգը»,- ասել է Ռուշը: Հայտնի շեֆ խոհարարի ամենասիրելի առավոտյան խորտիկներից են էներգետիկ սմուզիները, որոնք երբեմն կարող են փոխարինել ուտեստներին: Նա այս «կոկտեյլները» պատրաստում է վարսակի ալյուրով, քինոայով, ամարանտով, ճարպային յոգուրտով և օրգանական գետնանուշով:

«Այս ըմպելիքն ունի այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է էներգիայի համար, ինչպես նաև սպիտակուցի բարձր պարունակություն»,- բացատրել է Անդրե Ռաշը:

Նա նաև սիրում է բեկոնը, որը դառնում է նախաճաշի հիմնական բաղադրիչը՝ խաշած ձվերի հետ միասին: «Ես բավականին շատ բեկոն եմ ուտում»,- ընդգծել է խոհարարը:

Երբեմն սպիտակուցային բլիթներ է պատրաստում: Դրա համար Ռուշը օգտագործում է ձվի սպիտակուցներ եւ սպիտակուցի փոշի: Նման ուտեստը, ըստ խոհարարի, հիանալի տարբերակ է նախաճաշի համար: