Աննա Դովլաթյանը նոր տեսանյութեր է հրապարակել մալդիվյան հանգստից

Դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը, որոնք այս օրերին իրենց հանգիստն են վայելում Մալդիվյան կղզիներում, շարունակում են իրենց երկրպագուներին ուրախացնել գեղեցիկ լուսանկարներով և տեսանյութերով։ Աննան տեսանյութ է հրապարակել սոցցանցային իր էջերում, որում երևում է՝ ինչպես է հանգստանում ջրի վրա։

«Իմ սերը բնության հանդեպ անսահման է»,- տեսանյութին կից գրել է նա։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anna Dovlatyan (@dovlatyan_anna)

Մեկ այլ տեսանյութում Աննան իր հետևորդներին ցուցադրել է Մալդիվյան կղզիների  ամենագեղեցիկ ծաղիկներից մեկը։

«Որքան գեղեցիկ է բնության յուրաքանչյուր մասնիկ»,- գրել է Աննան։

Զույգի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու հաճելի հանգիստ մաղթել նրանց։

Նշենք, որ տարեսկիզբին նրանք հանգստանում էին Եգիպտոսում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anna Dovlatyan (@dovlatyan_anna)

Դավիթն ու Աննան 6 տարի ընկերություն անելուց հետո ամուսնացել են 2018 թվականի օգոստոսի 25-ին։ Օրերս նրանք նշեցին իրենց ամուսնության 3-ամյակը։ Նրանց դուստրը՝ Կարինան, արդեն 1 տարեկան է։