Լրագրող, հաղորդավար և դերասանուհի Արուս Տիգրանյանը սոցցանցերի իր էջերում ամուսնու հետ լուսանկարների շարք է հրապարակել և սեր խոստովանել՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա կապակցությամբ։
«Էսօր աշխարհի ամենակյանքիկտոր մարդու, ավելի կոնկրետ` իմ մարդու ծնունդն ա։
Ինչքան որ քարթու ա ամուսնուն «մարդ» ասելը, էդքան էլ կայֆ ա, երբ էս մեծ աշխարհում դու ունես քո մարդուն: Իմ կյանքն էնքան անգույն կլիներ առանց իրա, լուրջ աշխարհի ամենախելացի, ամենատաղանդավոր ու ամենահոգատար մարդն ա Հարութը, ուզում եմ բոլոր օրերը մենակ երջանկություն ու լիքը ժպիտներ բերեն քեզ, ահավոր շատ, անսահման շատ եմ քեզ սիրում, շնորհավոոոոո՜ր կյաաանքս»,- գրել է Արուս Տիգրանյանը։
Նշենք, որ Արուսն ու ամուսինը՝ Հարութն, ամուսնացել են 2020-ի սեպտեմբեր ամսին։