Էթերի Ոսկանյանի նոր լուսանկարները Դիլիջանի հանգստից

Դերասանուհի Էթերի Ոսկանյանն այս շրջանում իր հանգիստն է անցկացնում Դիլիջանում, որտեղից էլ պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում Ինստագրամի իր էջում։

Էթերին տևական ժամանակ է, ինչ չի նկարահանվում ոչ մի հեռուստատեսային նախագծում։ «Անուրջներ», «Երանի», «Մեղրամիս» և այլ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհին ժամանակ առ ժամանակ էկրանային դադարներ է վերցնում։

Դերասանուհին, ինչ խոսք, բավականին պասիվ է նաև սոցցանցերի իր էջերում և քիչ է ցույց տալիս, թե ինչպես է անցնում իր առօրյան էկրաններից դուրս։