«Ստոպ այսպիսի հարցերին»․ ԱՄՆ տեղափոխված Գնել Ուլիխանյանը՝ ամուսնալուծության մասին

Դերասան Գնել Ուլիխանյանը վերջերս ակտիվացել է Ինստագրամում և ոչ միայն հրապարակումներ է ավելի հաճախ անում, այլև հարցուպատասխան է կազմակերպել երկրպագուների հետ։ Այս մասին գրում է Tert.am Life-ը։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանին մի քանի հարց են տվել կապված Հայաստան գալու հետ։

«Շատ եմ ուզում, մի օր անպայման կգամ», «Միտքս միշտ Հայաստանում ա»․ այսպիսի պատասխաններ է տվել դերասանը, որն արդեն 3 տարի է՝ ապրում է Միացյալ Նահանգներում։

Դերասանին հաջորդ ամենաշատ տրվող հարցն անձնական կյանքի մասին է եղել։ Շատերը նկատել են, որ Գնելը շարունակում է հրապարակումներ անել դստեր՝ Մալվինայի հետ, սակայն նրա և Աննայի լուսանկարները հեռացված կամ թաքցված են էջից։

Հարցին՝ նա և Աննան բաժանվե՞լ են, Գնելը պատասխանել է․ «Ստոպ այսպիսի հարցերին»։ Մեկ այլ հետևորդ հարցն այլ ձևակերպմամբ է տվել։ «Ամուսնացա՞ծ եք» հարցին ի պատասխան՝ Գնելը ձեռքերը վեր պարզած սմայլիկ է դրել, որը ցանցային լեզվով նշանակում է՝ չգիտեմ, ինչ իմանաս։