Ռուսաստանաբնակ հայ երգիչ և բլոգեր Դավան (Դավիթ Մարտիրոսյան) սկսել է համագործակցությունը Հայաստանում ապրող պատանու՝ Արեն Խաչատրյանի հետ։
Արենը տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում՝ երգելով մի հատված այն երգից, որն ինքը պատրաստում է Դավայի հետ միասին։
Հավելենք, որ Դավան և Արենը հանդիպել են պատահաբար։ Ռուսաստանցի երգիչը մի քանի օրով այցելել է հայրենիք և այստեղ՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, նկատել է Արենին նվագելիս և երգելիս։
Տպավորվելով նրա տաղանդով՝ բլոգերը հանդիպել է տղայի ծնողներին ու թույլտվություն ստացել Արենին հրավիրելու Մոսկվա՝ նրա երաժշտական կարիերայով զբաղվելու նպատակով:
Տղայի ծնողներն ընդունել են առաջարկը։
Посмотреть эту публикацию в Instagram