Պանիրն իր մեջ շատ սպիտակուց է պարունակում, դրանով նույնիսկ միսը կարելի է փոխարինել:
Դուք միգուցե վախենաք պանրի մեջ պարունակող յուղի քանակից՝ 20-50%, սակայն դա կաթնային յուղ է, որը հիանալի է յուրացվում: Այդուհանդերձ՝ բարձր խոլեստերին ունեցողներին ավելի լավ է ընտրել ոչ յուղալի տեսակները:
Բժիշկները պարզել են, որ այս դիետան վեց շաբաթում օգնում է իջեցնել լյարդի ճարպակալումը գրեթե 50%-ով:
Առաջին օր
Նախաճաշ՝ թարմ պատրաստված հյութ ցիտրուսային մրգերից և 100 գրամ պանիր:
Ճաշ՝ բանջարեղենային աղցան և 100 գրամ պանիր:
Ընթրիք՝ թարմ բանջարեղեն, պանիր, թարմ պատրաստված խնձորի հյութ։
Երկրորդ օր
Նախաճաշ՝ նարնջի հյութ, ցորենի հաց՝ պանրով։
Ճաշ՝ բանջարեղենային աղցան և 100 գրամպանիր։
Ընթրիք՝ ձուկ, բանջարեղեն։
Օր երրորդ
Նախաճաշ՝ թարմ հյութ՝ պատրաստված ցիտրուսային մրգերից, 100 գրամ պանիր։
Ճաշ՝ 100 գրամ պանիր։
Ընթրիք՝ 150 գրամ տավարի միս և բանջարեղեն։