Որոնք են ամենաարդյունավետ մարզաձևերն ավելորդ քաշից ազատվելու համար

Ավելորդ քաշից ազատվելու լավագույն տարբերակը ֆիզիկական ակտիվությունն է, սակայն ցանկալի արդյունքին հասնելու համար մարզական վազքուղու վրա ժամեր անցկացնելու անհրաժեշտություն չկա: Ինչպես հաղորդում է Politeka պորտալը, կան այլ մարզաձևեր, որոնք շատ ավելի արդյունավետ են:

Նման մարզաձևերի շարքին է դասվում լողը, որը շատ ավելի արդյունավետ է, քան վազքը: Սա պայմանավորված է նրանով, որ օրգանիզմը ստիպված է լինում պայքարել ջրի դեմ և ավելորդ էներգիա վատնել ջերմակարգավորման վրա: Բացի այդ, լողը բավական անվնաս մարզաձև է, ինչը նույնպես շատ կարևոր է:

Շատ արդյունավետ է նաև ժայռամագլցումը: Անգամ հատուկ ստենդների վրա մարզվելու դեպքում այս մարզաձևն օգնում է գործի դնել մկանային բոլոր խմբերը:

Ամենաարդյունավետների ցանկում են հայտնվել նաև ձիարշավն ու սկանդինավյան վազքը: Առաջինի դեպքում մարզվում են մեջքի, որովայնի ու ազդրերի մկանները, իսկ երկրորդի դեպքում նաև ուսագոտու: Մասնագետների խոսքով՝ սկանդինավյան վազքը շատ ավելի արդյունավետ է, քան հասարակ քայլքն ու վազքը, քանի որ այս դեպքում 46%-ով ավելի շատ ճարպ է այրվում քան քայլքի դեպքում, և հոդերն ավելի քիչ են տուժում, քան վազքի դեպքում: