Մեր օրերում շատերը հիմնականում օգտագործում են քիմիական արտադրության դեղահաբեր՝ արհամարհելով ավանդական բժշկությունը և բնական միջոցները, որոնք օգտագործել են մեր նախնիները:
Օրինակ, մեղրը ճանաչված ժողովրդական միջոց է, որը քաղցր է շաքարավազից և ավելի օգտակար է: Այն յուրացվում է ավելի արագ ու հեշտ:
- Այն, որ մեղրն օգտակար է մրսածության դեպքում և բուժում է հազն ու հարբուխը, գիտեն անգամ երեխաները:
- Մեղրը նաև բարելավում է մարսողությունը:
- Շատ խոշոր ընկերություններ օգտագործում են մեղրն իրենց` դեմքի և ձեռքերի համար նախատեսված քսուքներում, որովհետև այն խոնավեցնում և երիտասարդացնում է մաշկը:
- Վերջին հետազոտություններից պարզվել է, որ մեղրը բարձրացնում է աշխատունակությունը, և մարզիկներն ավելի հեշտությամբ են կատարում ֆիզիկական վարժությունները:
- Մեղրն օգնում է բուժել վերքերը: Այն արագացնում է մաշկի վերականգնման հատկությունները: