Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի դուստրը՝ 22-ամյա Լիլի-Ռոուզ Դեփը, նկարահանվել է Interview ամսագրում և հրատարակությանը պատմել իր կարիերայի, աստղային ընտանիքի ազդեցության և այն մշակույթների մասին, որում նա մեծացել է:
Լիլի-Ռոուզից հարցազրույցը վերցրել է դերասանուհի Կիրա Նայթլին, որի հետ նա աշխատել է «Լուռ գիշեր» ֆիլմի նկարահանման հրապարակում:
Այսպիսով, Դեփը նշել է, որ իրեն հավասարապես համարում է թե՛ ֆրանսիական և թե՛ ամերիկյան մշակույթների կրողը:
«Իմ հայրը տիպիկ ամերիկացի է, իսկ մայրս` ֆրանսիացի, և ես մեծացել եմ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Չգիտեմ, արդյոք զգում եմ, որ տարբեր անհատականություններ ունեմ, բայց կարծում եմ, որ ես ավելի շատ ամերիկյան հումորի զգացում ունեմ, քան ֆրանսիական: Ես խոսում եմ բացառապես ֆրանսերեն իմ ֆրանսիական ընտանիքի և բացառապես անգլերեն իմ ամերիկյան ընտանիքի հետ: Ես միշտ ֆրանսերեն էի խոսում մայրիկիս հետ: Դա կարևոր էր նրա համար և կարևոր ինձ համար:
Երբ երեխաներ ունենամ, անպայման կցանկանամ, որ նրանք տիրապետեն ինչպես ֆրանսերեն, այնպես էլ անգլերեն »,- ասել է Լիլի-Ռոուզը: