Ռուս ռեփեր Մորգենշտերնի և նրա սիրելի Դիլարա Զինատուլինայի հարսանիքի ժամանակ ոստիկանական շունը դարակում հայտնաբերել է անհայտ ծագման ավելի քան 70 դեղահաբ: Այս մասին հայտնում է Life Shot Telegram ալիքը:
Նշվում է, որ սկզբում նյութերը չեն թաքցրել: Նավի տախտակամածին, որի վրա անցկացվել է միջոցառումը, եղել մի մարդ՝ կաթոլիկ քահանայի հագուկապով, ով հյուրերին առաջարկել է անցնել, այսպես ասած, մի «ծիսակարգ»՝ կտրված գրքից համտեսել կոնֆետ: Փորձելուց հետո նա խնջույքի մասնակիցներին մաղթել է «հաճելի թռիչք»: Ոստիկանները առգրավել են հաբերը և ուղարկել փորձաքննության: Life Shot-ի տեղեկություններով՝ դրանք սովորական ծամելու քաղցրավենիքներ են եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մորգենշտերնի հարսանիքին եկել էին հատուկջոկատայինների համազգեստով մարդիկ: Life Shot-ը նշել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները իսկապես եկել էին միջոցառմանը`գիշերային աղմուկի վերաբերյալ տեղի բնակիչների բազմաթիվ բողոքների պատճառով: Խնջույքի կազմակերպչից վերցվել է բացատրություն, իսկ լռությունը խախտելու մասին ստացված նյութերն ուղարկվել են Ռոսպոտրեբնադզոր: