«Եկել եմ՝ մնամ». Արևիկ Գևորգյանի և Գևորգ Գրիգորյանի ռոմանտիկ հոլովակը

Դերասանուհի Արևիկ Գևորգյանն ու դերասան Գևորգ Գրիգորյանը ռոմանտիկ հոլովակ են ներկայացրել Անի Առաքելյանի «Եկել եմ, մնամ» ստեղծագործության հիման վրա։ Արևիկի հետևորդները գիտեն, որ դերասանուհին պարբերաբար կարդում է տարբեր հեղինակների ստեղծագործություններ, Գևորգի երկրպագուների համար սա անսպասելի նորություն է եղել։

«Եկել եմ՝ լինեմ անկեղծ, չշպարված ու շատ ձանձրալի… եկել եմ՝ մնամ»,- սոցցանցերում հրապարակված տեսահոլովակին կից գրել է Արևիկ Գևորգյանը։

Հոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է, նկարահանվել են նաև Արմինե Հակոբյանը և Տիգրան Բարսեղյանը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Arevik Gevorgyan (@arevikgevorgyan___)