Այսօր Մարի Ավանեսյանի հարսանիքն է (լուսանկարներ, տեսանյութ)

Երգչուհի, հաղորդավարուհի Մարի Ավանեսյանն այսօր ամուսնանում է։ Մարիի ընտրյալը Վահեն է: Զույգի պսակադրվել է Օձունում: Գեղեցիկ արարողության հյուերի թվում են եղել երգիչներ Անուշիկ Ալավերդյանն ու Ռոբերտ Քոլոյանը, ռեժիսոր Արթուր Մանուկյանը:

Ավելի վաղ Մարին իր էջում, պարբերաբար հրապարակումներ էր կատարում հարսանիքի նախապատրաստական փուլից։ Հարսանեկան պարի հարցում նրան օգնել է «Ամարաս»-ի պարուսույց Վիկա Մարտիրոսյանը:

Հավելենք ,որ մանկության տարիներին Մարին հայտնի էր «Հապետ շոու»-ում իր հեքիաթներով, ավելի ուշ Մարին ներկայացավ նաև որպես երգչուհի: Նա արդեն երկար տարիներ է, ինչ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում։