Հիմա էլ խմո՞ւմ ես, Տոլիկ. Գարիկ Պապոյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել

Հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը Ինստագրամի իր էջում նոր զվարճալի տեսանյութ է հրապարակել թութակի մասնակցությամբ, որն, ըստ նրա, շատ է սիրում «ծխել» և «խմել»։

Հրապարակված տեսանյութում թութակը կտուցով վերցնում է ծխախոտի մնացորդը, ապա գինու փոքրիկ շիշը։

«Էլի սկսեցիր ծխե՞լ, ասում էիր` սեպտեմբերի 1-ին թարգելու եմ։ Հիմա էլ խմո՞ւմ ես, Տոլիկ։ Չեմ հասկանում, Տոլիկ, էսօր սեպտեմբերի 1-ն է, թե վիպուսկնոյդ»,- կատակել է Գարիկը։

Նրա հետևորդները ևս հումորային մեկնաբանություններ են թողել տեսանյութին կից։

Նշենք, որ Գարիկ Պապոյանը բավականին ակտիվ է սոցցանցային իր էջերում։ Նա հաճախ է նոր լուսանկարներ, հետաքրքիր գրառումներ ու տեսահոլովակներ հրապարակում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Garik Papoyan (@garikpapoyan)