ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բարենպաստ օր է շփումների համար: Այսօր դուք շատերին կկարողանաք մոտեցում ցուցաբերել, պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար ոչ ոքի լսել չեն ուզում: Դրա համար երբեմն պիտի ջանքեր գործադրեք, բայց կողքից կթվա, թե դուք վայրկենապես շուրջը բոլորին հմայում եք:
Վատ գլուխ չեք հանի ուշադրություն, կենտրոնացվածություն ու կարգապահություն պահանջող գործերից: Դրանք ձեզ հոգնեցնող կամ ձանձրալի չեն թվա: Նույնիսկ եթե ստիպված լինեք երկար ժամանակ միևնույն բանով զբաղվել, չեք շեղվի, ուստի սխալներ էլ չեք անի: Չնայած օրը հագեցած կլինի, բայց դուք անպայման մտերիմներին ուշադրություն հատկացնելու, նրանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կգտնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Անսպասելի հաջողությունների օր է: Շատ հարցերում հաջողակ կլինեք և դրանից արժե օգտվել: Օրինակ՝ կարող եք հասնել վաղուց դրված նպատակին կամ իրագործել նախկինում չափազանց համարձակ, նույնիսկ ռիսկային թվացող ծրագիրը: Ձեր հաջողությունները հաճելիորեն կզարմացնեն շատերին: Չի բացառվում՝ օրվա վերջին նոր համախոհներ ու նույնիսկ ընկերներ ձեռք բերեք:
Ձեզ համար նպաստավոր լուծում կստանան բարդ գործնական հարցերը: Կկարողանաք ամրապնդել մասնագիտական դիրքերը, զինաթափել մրցակիցներին: Երեկոն սիրահարվածներին հաճելի անակնկալներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Եթե օրվա համար կարևոր գործեր եք ծրագրել, այն մեկ ուրիշին մի հանձնարարեք: Միևնույն է, ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի, իսկ ժամանակը ուրիշների սխալներն ուղելու վրա ծախսելը ցավալի կլինի: Օրը հարմար է նոր, անսովոր առաջադրանքները լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչն ինչոց է, կհասկանաք՝ ինչպես կարելի է անհրաժեշտ արդյունքը ստանալ:
Մտերիմների հետ շփումներում հավանական են լարված պահեր: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, երբեմն չի հաջողվի խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու, տխուր և հուսահատված մարդկանց աջակցելու, բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Աշխատեք փիլիսոփայորեն մոտենալ փոքրիկ կորուստներին: Օրվա սկզբին դրանք շատ հավանական են: Կլինեն նաև թյուրիմացություններ, որոնք կարճ ժամանակով կշեղեն ձեզ: Իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի, ժամ առ ժամ աստղերի աջակցությունն ավելի կուժեղանա: Շուտով բոլոր տհաճ պահերը կմոռացվեն, իսկ դուք ոգևորությամբ կստանձնեք նոր ծրագրերը:
Հնարավորություն կունենաք կարևոր բաների մասին զրուցել ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ: Հիմա դուք կարող եք անկեղծ լինել: Կասկած չկա, որ ձեզ ճիշտ կհասկանան և ամեն հարցում կաջակցեն: Օրվա վերջին որոշ Խեցգետիններ որոշումներ կընդունեն, որոնք մեծ դրական փոփոխությունների սկիզբ կդնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ օր է ցանկացած տեսակի հանդիպման համար: Լավ կանցնեն կարևոր բանակցությունները, ձեզ կհաջողվի սեփական ճշմարտացիության մեջ համոզել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար կասկածում են ամեն ինչին ու բոլորին: Շատ Առյուծներ ժամանակին նախաձեռնող կլինեն գործերում, և դա նրանց կօգնի կարևոր մասնագիտական հաղթանակներ տոնել, մրցակիցներին էլ թողնել հետևում:
Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը: Գումարին վերաբերող ամեն ինչում խելամիտ զգուշություն կցուցաբերեք, և հիմա դա հենց այն է, ինչ պետք է: Երեկոն մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շտապելու կարիք չկա: Օրվա առաջին կեսին դժվարություններ կծագեն գործերում, ոչ բոլոր հարցերը կհաջողվի այնքան արագ լուծել, որքան կուզենայիք: Երբեմն ստիպված եք լինելու խախտել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, և դա ձեզ շատ կվշտացնի: Բայց ժամանակը առաջ կգնա, և կյանքն էլ կհարթվի:
Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ, ուրախության առիթներ կբերի: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթներին, որոնք ամենայն հավանականությամբ հետաքրքիր մի բան կառաջարկեն կամ կպատմեն այն, ինչի մասին ուրախ կլինեք լսել: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Դուք հրաշալի լեզու կգտնեք հարազատների հետ, ցանկացածին կհասկանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը կարող է տհաճ անակնկալներ մատուցել: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել գործերը, որպեսզի լրիվ նոր խնդիրների լուծմամբ զբաղվեք: Դուք հրաշալի գլուխ կհանեք դժվարություններից ու նույնիսկ կպահպանեք լավ տրամադրությունը: Դա դուր կգա շրջապատողներին, շատերը օգնություն կառաջարկեն պարզապես նրա համար, որ կհամակրեն ձեզ:
Օրվա երկրորդ կեսը հարմար է ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Դա ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Ժամանակ կմնա նաև հանգստի համար: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն ու կոգեշնչեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հետաքրքիր օր է, որը բազում անակնկալներ կմատուցի: Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Կարիճներ կկարողանան ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Շփումները շատ հաճելի կլինեն, չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի:
Դուք շատերին կօգնեք, և դա հաճախ ընդհանրապես ջանքեր չի պահանջի: Մտերիմները շնորհակալ կլինեն աջակցության համար ու կաշխատեն ուրախացնել ձեզ: Երեկոն հրաշալի կլինի ընտանեկան միջոցառման, հարազատների հետ հանդիպելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկզբին վեճերից խուսափելը բարդ կլինի: Դուք ամեն անգամ համաձայն չեք լինի շրջապատողների հետ, նրանք էլ երբեմն պատրաստ չեն լինի լսել ձեզ, լուրջ վերաբերվել ձեր փաստարկներին: Լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, բայց տհաճ պահեր բոլոր դեպքերում հնարավոր են:
Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ բարենպաստ ու հագեցած: Հարմար ժամանակ է նոր բան ստանձնելու համար: Ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի: Հաճախ արագ գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսներին չափազանց բարդ է թվում: Հնարավոր են նվերներ, հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Զրույցները ուզածից շատ ժամանակ կխլեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են լինելու քննարկել այն, ինչը նրանց այնքան էլ չի հետաքրքրում, մյուսներն էլ հարկադրված երկար վեճեր կվարեն: Բայց դա չի խանգարի գլուխ հանել գործերից, ժամանակին անհրաժեշտ արդյունքը ստանալ: Օրվա կեսը հարմար է փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններ դիմելու համար:
Երեկոն շատ Այծեղջյուրների հաճելի լուրեր ու առաջարկներ կբերի, որոնցից հրաժարվել չեն ցանկանա: Հնարավոր է հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում ու կկռահեք, թե ինչպես է լավ դա անել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Դուք լուրջ կվերաբերվեք այն ամենին, ինչ կստանձնեք: Դա հաճախ կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ իրավիճակը համարյա անհույս է թվում: Օրը հարմար է բարդ հարցերը լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում քիչ բան գիտեիք: Շատ Ջրհոսներ կսովորեն ուրիշներից, փորձ ձեռք կբերեն, որը շուտով անպայման պետք կգա:
Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Դուք լավ կհասկանաք մտերիմներին, հոգ կտանեք նրանց բարեկեցության մասին, կաշխատեք չխոցել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Անցյալում կմնան տարաձայություններն ու վեճերը, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կիրագործեք ընկերների կամ հարազատների հետ միասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Դուք առույգ, էներգիայով լի կլինեք ու շատ բանի ունակ կլինեք: Չի լինի մի նպատակ, որին այսօր չկարողանաք հասնել, եթե ուզենաք: Ե՛վ հին ընկերները, և՛ նոր ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ, հաճախ նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: Օրը հրաշալի կլինի գաղափարներով ու ծրագրերով կիսվելու, դրանք շրջապատողների հետ քննարկելու համար: Նման զրույցները կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ:
Հնարավորություն կունենաք կարգավորելու ընտանեկան տարաձայնությունները, հաշտեցնելու հարազատներին, որոնք վերջերս վիճում էին դատարկ բաների պատճառով: Վիրավորանքներից ու դժգոհություններից հետք անգամ չի մնա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: