Աշխարհահռչակ երգիչ Ջասթին Բիբերի կինը դարձել է Jimmy Choo ապրանքանիշի գովազդային արշավի նոր դեմքը:
Մոդել Հեյլի Բիբերը նկարահանվել է Jimmy Choo կոշիկների և պայուսակների նոր հավաքածուի գովազդում: Դիտարժան ֆոտոսեսիայի կադրերը հայտնվել են աստղի Ինստագրամում:
Լոս Անջելեսում տեղի ունեցած ֆոտոշարքի հեղինակը նորաձևության լուսանկարիչ Պիեռ-Անջի Կառլոտին էր:
Ինչպես նշել է ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Սանդրա Չոյը, Բիբերը Jimmy Choo-ի հոգու մարմնացումն է՝ գլամուր, հրապուրիչ, համարձակ և ինքնավստահ:
«Նա հիանալի մարմնավորում է այն ԴՆԹ-ն, որը կազմում է մեր ապրանքանիշի հիմքը: Ես սիրում եմ նրա էներգիան, ոճը և բնածին վստահությունը, որն արտահայտվում է յուրաքանչյուր լուսանկարում»,- ասել է Չոյը: